Добавить новость
World News



Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Չեմ բացառում, որ Թուրքիան զորք մտցնի Իրանի տարածք, եթե ԱՄՆ-ն ու Իսրայելն օգտագործեն էթնիկ խաղաքարտը. Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիան և Ադրբեջանը արդեն երկու օր է, կարծես անուղղակի իրանական պատերազմի մասնակից են դարձել՝ դատելով պետական մակարդակով հնչող հայտարարություններից։ Որքանո՞վ եք հավանական համարում, որ Թուրքիան ու Ադրբեջանը պատերազմի ուղիղ կողմ կդառնան, եթե այդ սցենարն իրականություն դառնա, ի՞նչ իրավիճակ կլինի տարածաշրջանում:

– Եթե փորձենք հասկանալ Թուրքիայի քաղաքականությունը Իրանի հետ կապված իրադարձությունների վերաբերյալ, հետևյալը կարող եմ արձանագրել, որ անցած տարվա 12-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան իսկապես չեզոք էր և այդ չեզոքությունը պահպանում էր մինչև Նախիջևանին հասցված հարվածը: Դա, կարելի է ասել, պատերազմի առաջին փուլն էր, իսկ այդ փուլում Թուրքիան փորձում էր միջնորդ դառնալ, Իրանը չընդունեց նրա միջնորդությունը: 

Ես կարծում եմ, որ Իրանն արդեն ուներ տվյալներ, որ Թուրքիան այս անգամ պատրաստվում է ոչ թե չեզոք դիրք գրավել, այլ՝ որոշակի մասնակցություն ունենալ: Ո՞րն է լինելու այդ մասնակցությունը։ Չեմ բացառում, որ եթե ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից Իրանի դեմ այս պատերազմում սկսի օգտագործվել էթնիկ խաղաքարտը, ապա քրդական գործոնը կակտիվացվի, մենք դրա նախանշաններն արդեն տեսնում ենք, դեռ իրարամերժ են տեղեկությունները, բայց չեմ բացառում, որ որոշակի փուլում կսկսի օգտագործվել ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից: 

Իսկ այդ պայմաններում, չեմ բացառում, որ Թուրքիան զորք մտցնի Իրանի տարածք՝ թուրք-իրանական սահմանամերձ շրջաններ, այսինքն՝ Իրանի տարածքում բուֆերային գոտի ստեղծելու նպատակով, ինչպես դա արել է Սիրիայում, Իրաքում։ Տարիներ շարունակ այսպես կոչված բուֆերային գոտիները պահպանվում են, թուրքերը մտել են այլ պետությունների տարածք ու ոչ մի մտադրություն չունեն դուրս գալու: Այնպես որ, չեմ բացառում, որ նույն սցենարը կրկնվի նաև Իրանում, իհարկե այն դեպքում, երբ մենք տեսնենք էթնիկ հողի վրա զինված շարժումներ, եթե դա չլինի, չեմ կարծում, թե Թուրքիան ուղիղ միջամտություն ցույց տա: 

– Իսկ Ադրբեջանի ձեռամբ հնարավոր սցենարները բացառո՞ւմ եք:

– Մենք կարող ենք արձանագրել հետևյալը, որ Իրանի հյուսիսում ապրում է մեծ թվով թյուրքախոս բնակչություն, և Հյուսիսային Իրանում թուրքական հետախուզությունը տասնամյակներ շարունակ գործել է, այնտեղ ստեղծվել են որոշակի կազմակերպություններ՝ լեգալ, ոչ լեգալ, կիսալեգալ, որոնց նպատակն է եղել անհրաժեշտության դեպքում ազդեցություն ունենալ տեղի բնակչության վրա: Կրկնում եմ, եթե էթնիկ շարժում սկսվի, ապա չեմ բացառում, որ Թուրքիան ինչ-որ ձևով միջամտի, պարտադիր չէ, որ դա լինի ռազմական միջամտություն: Բայց կարող ենք արձանագրել, որ մինչև հիմա մենք այդ տարածքներում չենք տեսել իշխանության դեմ շարժում: 

Ես չեմ կարծում, որ որևէ պետություն, բացի Իսրայելից, հավանական է, շահագրգռված է, որ Իրանը տրոհվի, կորցնի իր տարածքային ամբողջականությունը, նույնիսկ Թուրքիան: Բայց եթե հանկարծ գործը դրան հասնի, Թուրքիան կգործի, արդեն ասացի, թե ինչպես՝ թյուրքախոս շրջաններում իր ակտիվությամբ:

– Եթե գործը դրան հասնի՝ Հայաստանի համար ի՞նչ ռիսկեր կլինեն:

– Իհարկե վտանգավոր է, եթե գործը դրան հասնի, Հայաստանը կկորցնի աշխարհի հետ կապվելու երկրորդ ճանապարհի հնարավորությունը, կամ կդժվարանա կապն աշխարհի հետ: Հիմա, եթե Իսրայելն ու ԱՄՆ-ն իսկապես կարողանան Իրանի ներսում իրադրությունն ավելի սրել, ապա հնարավոր է՝ այն կոմունիկացիան, որը կապում է Հայաստանն Իրանի ու աշխարհի հետ, չգործի, իսկ այդ ճանապարհն անցնում է հենց թյուրքախոս բնակչությամբ բնակեցված տարածքներով: Այնպես որ, վտանգներ իհարկե կան: 

– Պարո՛ն Սաֆրաստյան, ստացվում է, որ ամեն բան գլխավորապես կախված է Իրանի ներքին կայունությունի՞ց:

– Կարող ենք արձանագրել հետևյալը․ թեև Իրանն այդպիսի ուժեղ հարված ստացավ, գլխատվեց երկրի ռազմաքաղաքական իշխանության զգալի մասը, բայց նա պահպանում է կառավարելիությունը, այսինքն՝ քաղաքական համակարգը, որը գոյություն ունի Իրանում, դեռևս կենսունակ է: ԱՄՆ-ի պատերազմի նախարարությունը նախօրեին հայտարարեց, որ սկսում են պատերազմի երկրորդ փուլը, որի առանձնահատկությունը զանգվածային ռմբահարումներն են, մինչ այս դա չեն արել Իրանի տարածքում: Եթե տեսնեն, որ դա հաջող են իրականացնում, դրանից հետո կփորձեն փոխել Իրանի ղեկավարությանը, ինչպես Թրամփն է ասում, իսկ եթե արդեն տեսնեն, որ չեն կարողանում իրենց ուզած մարդկանց բերել իշխանության, ապա այդ ժամանակ, չեմ բացառում, կսկսեն օգտագործել էթնիկ գործոնը: ԱՄՆ-ից հայտարարություն եղավ, որ պատերազմը կշարունակվի մինչև սեպտեմբեր, իսկ դա նշանակում է, որ ռմբահարումների երկրորդ փուլը երկար չի տևի, որից հետո կսկսեն ներքին իրադրությունը ապակայունացնել, այ դա արդեն երկար կտևի: 

– Իսկ Իրանը պատրա՞ստ է երկարատև դիմադրության:

– Շատ կարևոր հարց է։ Մենք կարող ենք դատել այն փաստից, որ նման ուժեղ հարված ստանալուց հետո Իրանը մինչև հիմա կարողանում է պահպանել կառավարման համակարգը, չնայած ռազմական առումով տեսնում ենք, որ Իրանի հնարավորությունները գնալով սահմանափակվում են: Շատ կարևոր է, թե Իրանն ինչպես կարձագանքի պատերազմի այդ երկրորդ փուլին, տեսնում ենք, որ ներկա փուլում Իրանը հակահարվածներ է հասցնում, բայց կարող ենք արձանագրել, որ աստիճանաբար պակասում են Իրանի հարվածների թիվը, այսինքն՝ բալիստիկ հրթիռների թվաքանակը գնալով նվազում է: 

Կարծում եմ՝ Իրանը կկարողանա պահպանել հակահարվածներ հասցնելու կարողությունը, բայց ոչ երկար: Երկրի ներսում կառավարելիությունը, չնայած զգալի ավերածություններին, կորուստներին, դեռևս պահպանվում է, պետությունը դեռ գործում է, բայց հետագայում ինչ կլինի, դժվար է կանխատեսել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Չեմ բացառում, որ Թուրքիան զորք մտցնի Իրանի տարածք, եթե ԱՄՆ-ն ու Իսրայելն օգտագործեն էթնիկ խաղաքարտը. Ռուբեն Սաֆրաստյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России