Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածների հետևանքով 6 մարդ է զոհվել
Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ այսօր Բեյրութի կենտրոնական հատվածներին հասցված իսրայելական ավիահարվածների հետևանքով 6 մարդ է զոհվել, ևս 24-ը վիրավորվել են։
Բաշուրա թաղամասին հասցված հարվածից առաջ իսրայելական բանակը սոցիալական ցանցերում նախազգուշացում էր հրապարակել՝ նշելով, որ պատրաստվում է հարվածել այդ տարածքում գտնվող «Հեզբոլահի» օբյեկտին։
Սակայն Զուքաք ալ-Բլաթ և Բաստա թաղամասերին հասցված հարվածներից առաջ, ըստ Reuters-ի, որևէ նախազգուշացում չի եղել։ Լիբանանի առողջապահության...