Մխիթարյանի գրառումը ՄՅՈւ-ի կազմում 50-րդ հանդիպման և գոլի մասին (լուսանկար, տեսանյութ)
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջերում` անդրադառնալով ՉԼ-ի խմբային փուլի 2-րդ տուրում ԲԿՄԱ-ի նկատմամբ տոնած հաղթանակին:
Մանկունիացիները, հիշեցնենք, 4:1 հաշվով հաղթել են Մոսկվայում, իսկ հայ ֆուտբոլիստը, որը հոբելյանական 50-րդ հանդիպումն է անցակցրել անգլիական թիմի կազմում, դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ.
«Հիանալի է ՄՅՈւ-ում իմ 50-րդ խաղը գոլով նշելը»,- գրել է Մխիթարյանը: