Արագության մրցույթ. Mercedes-ն ու Audi-ն պայքարում են Nissan GT-R-ին հաղթելու համար (տեսանյութ)
Top Gear-ի յութուբյան ալիքում հրապարակվել է Nissan GT-R կուպեի և Mercedes-AMG E 63 S ու Audi RS7 «գերհզոր» մոդելների դրեգ-ռեյսինգի տեսանյութը: Բոլոր մեքենաները համալրված են լիաքարշակ համակարգով և շուրջ 600 ձիաուժ հզորություն են զարգացնում:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, մրցույթում ամենից արագը դարձած Nissan GT-R մոդելը քառորդ մղոն (402 մետր) տարածությունը հաղթահարել է 11.27 վայրկյանում: 100 կմ/ժամ արագությունը սուպերքարը զարգացրել է 3.13 վայրկյանում, իսկ մինչև 160 կմ/ժամը՝ 7.22 վայրկյանում:
Մրցույթի երկրորդ տեղում հայտնվել է Mercedes-AMG E 63 S մոդելը, մրցելությի տարածությունը հաղթահարել է 11.35 վայրկյանում: Վերջինը տեղ է հասել RS7 հեթչբեքը՝ 11.58 վայրկյան ցուցանիշով: