ԱՄՆ-ն որոշել է դադարեցնել մուտքի արտոնագրի տրամադրումը Կուբայի բնակիչներին
ԱՄՆ Պետքարտուղարությունը կրճատում է իր աշխատակիցների թվաքանակը Կուբայում: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաներին:
Միևնույն ժամանակ նշվում է, որ ԱՄՆ ղեկավարությունը նաև զգուշացնում է ԱՄՆ քաղաքացիներին Կուբա մեկնելուց զերծ մնալու մասին:
Գործակալության տվյալներով՝ Հավանայում ԱՄՆ դեսպանությունը կզրկվի անձնակազմի մոտավորապես 60 տոկոսից, ինչպես նաև անորոշ ժամանակով կդադարեցվի մուտքի արտոնագրերի տրամադրումը:
Ներկա պահին շուրջ 50 ամերիկացի է աշխատում Կուբայի ամերիկյան դեսպանատանը: