Շվեյցարիայի բնակչուհին Պոլանսկուն մեղադրել է 1972 թվականին կատարած բռնաբարության մեջ
Շվեյցարիայի բնակչուհին բողոք է ներկայացրել ռեժիսոր Ռոման Պոլանսկու դեմ 1972 թվականին կատարված բռնաբարության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սանկտ-Գալեն կանտոնի դատախազության մամուլի քարտուղար Ռոման Դոբլերին:
Բողոքը ստացվել է սեպտեմբերի 26-ին` 61-ամյա Ռենատա Լենգերի կողմից: Նա հայտարարել է, որ Պոլանսկին 1972 թվականի փետրվարին բռնաբարել է նրան Գշտադ քաղաքում: Ոստիկանությունը բողոքը փոխանցել է դատախազությանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Պոլանսկին մեղադրվում է 1977 թվականին անչափահաս աղջկա բռնաբարության համար:
Անցած տարվա հոկտեմբերին Պոլանսկին ձերբակալվել է Լեհաստանում: Նրա նկատմամբ սկսվել է դատավարություն` ԱՄՆ-ին արտահանձնելու հարցով: Կրակովի շրջանային դատարանը, սակայն, մերժել է արտահանձնումը: