Վալերի Մելաձեի դուստրն ամուսնացել է Մարոկկոյում (լուսանկարներ, տեսանյութ)
Հայտնի երգիչ և երգահան Վալերի Մելաձեի ավագ դուստրը՝ Ինգան, ամուսնացել է Մարոկկոյում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հայտնելով, որ նրա ընտրյալը մարոկկացի Նուրի Վերգեզեն է:
Հարսնաքրոջ պարտականությունները կատարել են Ինգայի քույրերը՝ Սոֆյան և Արինան: Իսկ ինքը՝ Մելաձեն, դստերն ուղեկցել է դեպի խորան:
Աղբյուրը նշում է, որ իրենց առաջին պարը հարսն ու փեսան կատարել են Մելաձեի բալլադներից մեկի ներքո:
Զույգն ամուսնությունը գրանցել է դեռևս այս տարվա հունվարին Քեմբրիջ քաղաքում, սակայն այդ օրը Մելաձեն ներկա չի գտնվել դստեր պսակադրությանը:
Ինգան Մելաձեի ավագ դուստրն է առաջին ամուսնությունից: Նա 26 տարեկան է և իր ամուսնու հետ ծանոթացել է Անգլիայում: Ինգայի ամուսինը ծնվել է Անգլիայում, սակայն ծագումով մարոկկացի է: ԶԼՄ-ների տվյալներով՝ նա ֆինանսիստ է: