Թրամփի նման ագրեսիվ հռետորաբանությունն անցյալի ապրումների հետևանք է. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարարությունը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի վերաբերյալ ունեցած ելույթը, հայտնել է, որ նման ագրեսիվ հռետորաբանությունն անցյալում ունեցած ապրումների հետևանք է, որոնք չեն համապատասխանում պետությունների միջև քաղաքակիրթ հաղորդակցության ներկայիս կանոններին:
«Արտաքին քաղաքականության հարցերը լուծելու համար նման մեթոդների անցնելու բոլոր փորձերը ենթակա են ձախողման», - ասել է ԱԳՆ ներկայացուցիչը, նշելով, որ Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ ԳՀՀԾ-ին, կշարունակի կատարել իր պարտավորությունները:
«ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում բոլոր մյուս մասնակիցներին նույնն անել», - եզրափակել է գերատեսչությունը: