Հայաստանի առաջնություն. «Գանձասար-Կապան»-«Բանանց»` 2:1 (տեսանյութ)
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում «Գանձասար-Կապանը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ուժերը չափեց «Բանանցի» հետ և հաղթեց 2:0 հաշվով:
Խաղի հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսում: 60-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ալեքս Ջունիորը:
82-րդ րոպեին Գեղամ Հարությունյանը կրկնապատկեց խաղի հաշիվը` աչքի ընկնելով անհատական բարձր վարպետությամբ: Վերջինս գոլից հետո անմիջապես փոխարինվեց:
Այս խաղից հետո «Գանձասար-Կապանը» 12 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական: «Բանանցը» 12 միավորով նահանջեց 4-րդ տեղ:
Հիշեցնենք, որ տուրի վերջին հանդիպումը կկայանա վաղը` հոկտեմբերի 15-ին, «Փյունիկը» կհյուրընկալի «Ալաշկերտին»:
«Գանձասար-Կապան»-«Բանանց»` 2:0
Գոլերը` Ջունիոր (60), Հարությունյան (82)