Մոսկվայում «Իսլամական պետության» կողմնակիցներ են ձերբակալվել
Ռուսաստանի ոստիկանությունը կասեցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման Մոսկվայում գործող քնած բջջի գործունեությունը, հաղորդում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հայտարարությունը։
Նախօրեին ձերբակալվել է բջջի չորս անդամ, ովքեր բոլորը Դաղստանից են, և այժմ ցուցմունք են տալիս ԻՊ զինյալների հետ կապերի մասին։
Նրանք հայտնել են, որ ինքնաշեն պայթուցիկ սարքերի միջոցով ահաբեկչական ակտեր էին նախապատրաստում Դաղստանի տարածքում: