Քարիմ Բենզեման Գարի Լինեկերին. Բարդ է ընդունել նախկին ֆուտբոլիստների քննադատությունը, ովքեր դարձել են լրագրողներ
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման պատասխանել է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերի քննադատությանը:
Ավելի վաղ անգլիացին ֆրանսիացուն անվանել էր գերագնահատված խաղացող և նրան համեմատել «Տոտենհեմի» առաջատար Հարի Քեյնի հետ:
«Ինձ համար բարդ է ընդունել նախկին ֆուտբոլիստների քննադատությունը, ովքեր դարձել են լրագրողներ և սկսել արտահայտել իրենց ատելությունը՝ չնայած ավելի վաղ ունեցել են նման խնդիրներ:
Սակայն նրանք այժմ չեն մտածում այն մասին, որպեսզի համերաշխությունը հայտնեն: Ցավում եմ դրա համար»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է «AS»-ը: