Իսպանիայի դատարանը Կառլես Պուչդեմոնի ձերբակալության միջազգային օրդեր է հատկացրել
Իսպանիայի ազգային դատարանը որոշում է կայացրել միջազգային օրդեր հատկացնել Կատալոնիայի խորհրդարանի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի և Ժեներալիտետի մյուս նախկին պաշտոնյաների ձերբակալության համար, որոնք գտնվում են Բելգիայում:
Ինչպես հաղորդում է La Vanguardia-ն, ավելի վաղ դատավոր Կարմեն Լամելան որոշել էր կալանքի տակ թողնել Կատալոնիայի Ժեներալիտետի 8 նախկին անդամի, այդ թվում և ինքնավարության կառավարության փոխղեկավար Օրիոլ Ժունկերասին:
Միայն նախաձեռնության հարցերով նախկին խորհրդական Սանտի Վիլան, որը հրաժարական էր տվել անկախության հռչակումից մեկ օր առաջ, կարող է ազատ արձակվել 50 000 եվրո ծավալով գրավի դիմաց: