Աֆրիկայում մանգուստը և կոբրան պայքարի են բռնվել գոլֆի դաշտում (տեսանյութ)
Աֆրիկայում անցկացվող գոլֆի առաջնության ժամանակ մանգուստը և կոբրան պայքարի են բռնվել խաղադաշտում: «Պայքարի» տեսանյութը հրապարակվել է YouTube-ի dreamerguy91 ալիքում:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ միջադեպը նկարահանել է պրոֆեսիոնալ գոլֆ խաղացող Էնդրյու Կոլտարտը: Կադրերում երևում է՝ ինչպես է մանր գիշատիչը փորձում բռնել օձին՝ խուսափելով նրա խայթից և պարբերաբար թաքնվելով թփերում: Պայքարի արդյունքը տեսանյութում չի երևում:
Հիշեցնենք, որ հունիսին ԱՄՆ-ի Ալյասկա նահանգի Անքորիջ քաղաքում անցկացված գոլֆի խաղի ժամանակ խաղադաշտում սև արջ է հայտնվել՝ ընդհատելով խաղը: