Եգիպտոսում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 155-ի
Սինայի թերակզղու մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 155-ի: Այս մասին հայտնում է Agence France Presse-ը՝ վկայակոչելով եգիպտական պետական հեռուստատեսությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 55 զոհի և 100 վիրավորի մասին: Պայթյունը որոտացել է Էլ Արիշ քաղաքի մոտակայքում:
Դեռևս ոչ մի ծայրահեղական խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: