Գերմանական քաղաքն օրեցօր քանդվում է. 270 տան պատեր ճաքել են (լուսանկարներ)
Գերմանիայի Շտաուֆեն քաղաքը բառացիորեն քանդվում է: Քաղաքում, որը 8100 բնակիչ ունի, 2007-ին որոշել են ներդրում անել երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման համար՝ նպատակ ունենալով ապագայում քաղաքն ապահովել կանաչ էներգիայով:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը, այս նախաձեռնությունը հակառակ ազդեցությունն է ունեցել, երբ ստորգետնյա հորատման աշխատանքները սխալ ընթացք են ստացել, ինչի արդյունքում հարյուրավոր տներ սկսեցին ճաքել: Ներկայում ավելի քան 270 տան պատեր ճաքճքած են:
Ինչպես նշվում է, քաղաքի որոշ հատվածներում գետինը բարձրացել է 62 սմ-ով և թեքվել 45 սմ-ով: Այդ տարածքում երկու տուն արդեն ապամոնտաժվել է: Մի քանի տուն ևս ապամոնտաժվելու շեմին է կանգնած:
Շտաուֆենը միակ քաղաքը չէ, որը տուժել է հորատման աշխատանքներից: Հարևան Ֆրեյբուրգում ևս նման միջադեպեր են գրանցվել: