«Բարսելոնան» պաշտոնապես հայտնեց, թե որքան կբացակայի Ումտիտին
Իսպնաիայի առաջնության 14-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը «Սելտայի» հետ խաղում:
Բացի միավորներ կորցնելուց, կատալոնացիները ևս մեկ կորուստ ունեցան այս խաղում: Հանդիպման 70-րդ րոպեին վնասվածք ստացավ և փոխարինվեց թիմի հիմնական պաշտպան Սամուել Ումտիտին:
Այս փաստի առիթով «կապտանռնագույնները» հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ: Ըստ տարածած հաղորդագրության՝ 24-ամյա խաղացողը կբացակայի 2 ամիս: