Կապանում տներից մեկի հարակից տարածքում չպայթած արկ է հայտնաբերվել, սահմանվել է հերթապահություն․ ԱԻՆ
![Կապանում տներից մեկի հարակից տարածքում չպայթած արկ է հայտնաբերվել, սահմանվել է հերթապահություն․ ԱԻՆ](https://gdb.rferl.org/D8270F91-0C03-48FD-A808-82DDDF7238B8_cx0_cy18_cw0_w800_h450.jpg)
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 12:12-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ներքին Վաչագան թաղամասի թիվ 18 տանը հարակից տարածքում արկ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի վայրում է գտնվել ՊՆ N զորամասի ինժեներ, մայոր Ղ.-ը: Հայտնաբերվել է ՄՄ-21-ի չպայթած արկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը, ոստիկանության 2 աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն», - ասված է հաղորդագրությունում: