Մբապե. Ցանկանում եմ առաջիկա 10 տարիների ընթացքում հանդես գալ աշխարհի լավագույն ակումբում
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր ապագայի ծրագրերի մասին:
«Առաջիկա 10 տարիների ընթացքում ցանկանում եմ խաղալ աշխարհի լավագույն ակումբում: Եթե դա լինի ՊՍԺ-ն, ապա հնարավոր է, ես մնամ Փարիզում:
Երազանքս նույնն է` նվաճել տիտղոսներ: Ես շատ եմ երազում: Հասկանում եմ, որ ֆուտբոլիստի կարիերան բավականին կարճ է: Չեմ ցանկանում վատնել ժամանակս»,- Մբապեի խոսքն է մեջբերում «France Football»-ը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 22 հանդիպման, դարձել 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: