Ռամոս. Ռեալն, ավելի քան երբևէ, պարտավոր է հաղթել Բարսելոնային
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը նշել է, որ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Բարսելոնային» հաղթելու նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել:
Ռամոսը վստահ է, որ «սերուցքայինները» կարող են պարտության մատնել կատալոնական թիմին.
«Շատ հետաքրքիր խաղ կլինի: Կլասիկոն տարբերվում է բոլոր մյուս խաղերից` համարվելով ամենակարևորն աշխարհում: Ավելի քան երբևէ` մենք պարտավոր ենք հաղթել «Բարսելոնային»` հաշվի առնելով դրությունը մրցաշարային աղյուսակում: Հաղթանակը մեզ թույլ կտա շարունակել չեմպիոնության համար պայքարը»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
Հիշեցնենք` իսպանական գրանդների միջև առաջիկա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 23-ին Մադրիդում:
Այս պահին «Բարսելոնան» 42 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Արքայական ակումբը» 31 միավոր ունի իր ակտիվում և գտնվում է 4-րդ տեղում` մեկ խաղ պակաս անցկացնելով: