Գվարդիոլա. Բարսելոնան ավելի լավն է, քան Ռեալը, բայց կլասիկոյում ինչ ասես կարող է տեղի ունենալ
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է կատալոնական թիմի` «Ռեալի» հետ այսօր կայանալիք խաղից ունեցած սպասելիքներով.
«Միավորների տեսանկյունից թիմերի միջև մեծ հեռավորություն է: Վերջին շրջանում «Բարսելոնան» ավելի լավն է եղել, քան` «Ռեալը»:
Բայց ես չեմ կարծում, որ առաջիկա խաղում թիմերի միջև տարբերություն նկատելի կլինի: Կլասիկոյում ինչ ասես կարող է տեղի ունենալ: Սրանք երկու թոփ-թիմեր են, ես դրանում կասկած չունեմ»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում «Sport.es»-ը:
Իսպանական գրանդների միջև խաղը կկայանա դեկտեմբերի 23-ին Մադրիդում: Այս պահին «Բարսելոնան» 42 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Արքայական ակումբը» 31 միավոր ունի և զբաղեցնում է 4-րդ տեղը` մեկ խաղ պակաս անցկացնելով: