Սիրիական բանակը շրջափակել է ահաբեկիչների հենակետը Դամասկոսի շրջանում
Սիրիայի կառավարական զորքերը շրջափակել են «Ջեբհաթ ան-Նուսրայի» հենակետը Դամասկոսից հարավ-արևմուտք ընկած բնակավայրում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, սիրիական բանակը աշխարհազորային ջոկատների հետ միասին դաժան մարտերից հետո ահաբեկիչներին դուրս են մղել Մանբիջի մոտակայքում գտնվող մարտավարական դիրքերից, որտեղ գտնվում է ահաբեկիչների՝ Դամասկոս նահանգի հարավարևմտյան մասի խոշորագույն հենակետը:
Աղբյուրը հաղորդում է, որ բանակայինների և աշխարհազորայինների գրոհի ընթացքում հաջողվել է վերացնել ահաբեկչական խմբավորման գրոհայիններին և ոչնչացնել մի քանի միավոր տեխնիկա, ինչը թույլ է տվել մի շարք դիրքեր զբաղեցնել ահաբեկիչներից ազատագրված տարածքներում: