Քննարկվել են ավտոմեքենաների վրա գազաբալոնների տեղադրման և շահագործման անվտանգությանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթը
![Քննարկվել են ավտոմեքենաների վրա գազաբալոնների տեղադրման և շահագործման անվտանգությանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթը](http://hetq.am/static/news/b/2017/12/84661.jpg)
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են սեղմված բնական կամ նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման ուղղությամբ նախատեսվող օրենսդրական փոփոխությունները: