«Իր խոսքում ասաց, որ գոհ է աշխատանքից, բայց, իհարկե, դեռ շատ անելիքներ կան». Վ. Գրիգորյանը՝ նախագահի հետ հանդիպման մասին
ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, թե հիմնականում քննարկվել են խորհրդարանական համակարգի անցման հետ կապված հարցերը:
«Քննարկվել են հանձնաժողովի հետ կապված հարցերը, ԵՄ-ի հետ հարաբերությունները, Եվրախորհրդարանի հետ աշխատանքը: Մի խոսքով ՝ քննարկվել են ընդհանուր հարցեր, չեն քննարկվել հարցեր, որոնք ձեզ կհետաքրքրեին»,- ասաց Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է նախագահի՝ խորհրդարանականների աշխատանքի հետ կապված գնահատականներին, Վարդևան Գրիգորյանն ասաց. «Իր խոսքում ասաց, որ գոհ է աշխատանքից, բայց, իհարկե, դեռ շատ անելիքներ կան»:
Ըստ պատգամավորի՝ հանրապետության ղեկավարի հետ քննարկում չի եղել՝ կապված նրա հետագա պաշտոնավարման կամ անելիքների հետ. «Նման խոսակցություն չի եղել, չի քննարկվել»,- եզրափակեց Վարդևան Գրիգորյանը: