RMC Sport. Օբամեյանգը համաձայնության է հասել «Արսենալի» հետ
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը համաձայնեցրել է իր պայմանագրի կետերը Լոնդոնի «Արսենալի» հետ,- տեղեկացնում է «RMC Sport»-ը:
Գաբոնցի ֆուտբոլիստ հայրը, ով հանդիսանում է նաև նրա գործակալը, վերջին օրերին գտնվել է Լոնդոնում և հանդիպել «զինագործների» ղեկավարության հետ:
Այժմ «Արսենալը» պետք է համաձայնության գա դորտմունդցիների հետ: Հաղորդվում է, որ կողմերի միջև պայմանագիր կկնքվի առաջիկա 2-3 օրերի ընթացքում: