Նիկոլայ II-ի Rolls-Royce-ը վաճառքի է հանվել 4 մլն եվրոյով (լուսանկարներ)
Եզակի Rolls-Royce Silver Ghost մակնիշի մեքենան՝ 1914 թվականի արտադրության, առաջարկվում է ձեռք բերել մոտ 278 մլն ռուբլիով կամ 4 մլն եվրոյով:
Ինչպես նշում է news.mail.ru-ն, մեքենայի նկարագրության մեջ ասվում է, որ Նիկոլայ Երկրորդի մահից հետո ավտոմեքենան ձեռք է բերել լասվեգասցի կոլեկցիոներն ու այն ցուցադրել իր կազինոյում:
Այնուհետև Rolls-Royce-ը անցել է մեկ այլ կոլեկցիոների ձեռքն ու թաքցվել բունկերում` Գերմանիայում: Վերջինիս մահից հետո եզակի մոդելը կորել է տեսադաշտից, մինչև բունկերը չի հայտնաբերվել: Վերջին անգամ մեքենան վաճառքի է հանվել գերմանական աճուրդում 2013-ին՝ 5.5 մլն եվրոյով:
Նշվում է, որ այս մոդելի մեքենաներն արտադրվել են 1905-1926 թվականներին: 20 տարում 8416 նմուշ է թողարկվել: