Ավակովը որոշել է Ղրիմի և Սևաստոպոլի պարեկային ոստիկանություն ստեղծել
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունում ծրագրում են Ղրիմի և Սևաստոպոլի պարեկային ոստիկանություն ստեղծել, որոնք մինչև թերակղզու «ազատագրումը» կաշխատեն այս տեղամասերում: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Արսեն Ավակովը:
«Մենք Ղրիմի և Սևաստոպոլի պարեկային ոստիկանության ստորաբաժանումներ կստեղծենք: Դրանք կաշխատեն այլ շրջաններում, քանի դեռ Ղրիմը չի ազատագրվել»,- ասել է Ավակովը:
Հիշեցնենք, որ Ղրիմը Ռուսաստանի կազմում է ընդգրկվել 2014-ի մարտին թերակղզու կարգավիճակի մասին տարածաշրջանային հանրաքվեի անցկացման արդյունքում: