Սլովակիայում լրագրողի սպանությունից հետո մշակույթի նախարարը հրաժարական է տվել
Սլովակիայի մշակույթի նախարար Մարեկ Մադարիչը հրաժարական է տվել լրագրող Յան Կուչակի սպանությունից հետո՝ բացատրելով, որ իր համար անընդունելի է, որ իր պաշտոնավարման օրոք Սլովակիայում լրագրող է սպանվել:
Ինչպես գրում է Reuters գործակալությունը, լրագրողը զբաղվում էր Արևելյան Սլովակիայում իտալացի գործարարների ու մաֆիայի միջև կապերի ուսումնասիրմամբ:
«Ես՝ որպես մշակույթի նախարար, չեմ կարող ընդունել, որ իմ պաշտոնավարման օրոք երկրում սպանվել է լրագրող», - ասել է նախարարը:
Նշենք, որ անցած հանգստյան օրերին Կուչակն ընկերուհու հետ սպանված էր հայտնաբերվել Վելկա Մակա քաղաքի իր տանը: