Խոշոր ավտովթար Երևանում 99 համարի երթուղայինի մասնակցությամբ. shamshyan.com
Երեկ՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ժամը 20:30-ի սահմաններում Խանջյան փողոցում բախվել են ВАЗ 21099 մակնիշի 35 CZ 289 համարանիշի ավտոմեքենան և թիվ 99 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 4148 Տ համարանիշի միկրոավտոբուսը, ինչի հետևանքով վերջինը բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 74 OM 444 համարանիշի և Mercedes մակնիշի 71 VS 711 համարանիշի ավտոմեքենաներին:
Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1 հոգի՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սզբնաղբյուրում։