ԱՄՆ իրավապահներն իրանցիներին մեղադրում են հաքերային գրոհների մեջ
![ԱՄՆ իրավապահներն իրանցիներին մեղադրում են հաքերային գրոհների մեջ](https://gdb.rferl.org/A8248F3C-26D1-418E-9D78-2D9792C1C2EF_w800_h450.jpg)
Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահները 10-ը իրանցիների և մի իրանական ընկերության ներկայացրել են ամերիկյան կառավարության, մի քանի տասնյակ ընկերությունների և հարյուրավոր համալսարանների կայքէջերը Իրանի կառավարության պատվերով հաքերային հարձակումներով կոտրելու մեղադրանք:
Ըստ ամերիկյան կողմի, իրանցի հաքերները «մեծ թվով տեղեկություններ են կորզել հարձակման արդյունքում»:
Ամերիկացի իրավապահներն ասում են, որ ամբաստանյալները համագործակցել են «Մաբնա Ինստիտուտի» հետ: Դա իրանական ըմկերություն է, որն Իրանի կառավարության պատվերով տարիներ շարունակ հաքերային գործունեություն է իրականացրել: