ԱՄՆ-ն և Թուրքիան համակարգում են իրենց գործողությունները Սիրիայի հյուսիսում
ԱՄՆ-ն և Թուրքիան համակարգում են իրենց գործողությունները Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անկարա իմ այցի ընթացքում հայտարարվել է, որ ԱՄՆ-ն և Թուրքիան սերտ փոխանակվում են կարծիքներով, թե ինչպես կարելի է առաջ շարժվել Սիրիայի հյուսիսում անհարկի խնդիրներից խուսափելու նպատակով առավել լավ համագործակցություն ապահովելու համար»,- ասել է նա լրագրողներին:
Ստոլտենբերգը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամների շրջանում տարաձայնություններ կան Սիրիայի վերաբերյալ:
«Մենք քննարկել ենք մի շարք հարցեր, որոնց առնչությամբ ՆԱՏՕ-ի անդամները որոշակի տարաձայնություններ ունեն, մասնավորապես Սիրիայի հյուսիսում իրավիճակի առնչությամբ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: