«Շարժման տղերքից» շատերը 2-3 տարում կարող են դառնալ ճիշտ այնպիսի կերպարներ, որոնք մերժվել են հեղափոխության ժամանակ. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. ««Հեղափոխությունը հաղթել է» արտահայտությունն ինձ չափից դուրս լավատեսական է թվում: Եթե մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, ապա անգամ այդ դեպքում ես չէի շտապի արձանագրել հեղափոխության հաղթանակը: