Հայաստանի ֆինանսական հատվածը կայուն է, իսկ բանկերը լավ կապիտալիզացված են. ԱՄՀ ներկայացուցիչ. «ԱՌԿԱ»
ՀՀ–ում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչությունում հաստատել են, որ երկրի ֆինանսական հատվածը բավականին հուսալի է։ «Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է: Մենք տեսնում ենք, որ բանկային ոլորտն ապահովված է բավարար կապիտալով և ունի իրացվելիության նշանակալից բուֆերներ, որի շնորհիվ բանկերն ավելի դիմադրողունակ են դառնում տարբեր ցնցումների նկատմամբ», – «ԱՌԿԱ» գործակալությանն ասել է ՀՀ–ում ԱՄՀ–ի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովան։
Ավելին, նրա խոսքով, ԱՄՀ-ի գնահատումը վկայում է, որ ՀՀ ԿԲ-ի միջազգային պահուստները համարժեք են, իսկ փոխարժեքը մնացել է համեմատաբար կայուն:
«Կարևոր է նշել, որ ՀՀ ԿԲ-ն ինքնուրույն հաստատություն է, որի երկու հիմնական նպատակներից մեկը ֆինանսական կայունության ապահովումն է: ՀՀ ԿԲ-ն վերահսկողության և կարգավորման արդյունավետ գործողություններով հետամուտ է լինում բանկային համակարգի անվտանգության և կայունության ապահովմանը», – ասել է Ուստյուգովան` հիշեցնելով, որ Հայաստանի բանկային համակարգն ունի տատանողական ժամանակաշրջաններ հաղթահարելու հաջողված փորձառություն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: