Լևոն Տեր-Պետրսյանը Վլադիմիր Կազիմիրովի հետ քննակել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը
Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) գրասենյակը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրսյանը հանդիպել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի Դաշնության նախագահի նախկին ներկայացուցիչ, հայտնի դիվանգետ Վլադիմիր Կազիմիրովի հետ՝ վերջինիս խնդրանքով:
Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման և դրա հետ կապված տարածաշրջանային քաղաքականության այլ հարցեր: