Քաղաքացիները կազատվեն բանկերի տույժ-տուգանքներից
Հունիսի 11-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ Ֆինանսների նախարար Արտյոմ Ջանջուղազյանն առաջարկեց բանկերին հնարավորություն տալ առանց հետագա պարտավորությունների ներել վարկառուների մինչև 2018 թվականի մայիսի 31-ն ունեցած տույժերն ու տուգանքները: