Մունդիալ-2018. Հունիսի 24-ի խաղացանկը
Ռուսաստանում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը: Այսօր` հունիսի 24-ին, կկայանա մրցաշարի 3 հանդիպում, որոնցում միմյանց հետ կմրցեն G և H խմբերի թիմերը:
Երևանի ժամանակով 16:00-ին Նիժնի Նովգորոդի համանուն ստադիոնում կկայանա Անգլիայի և Պանամայի հավաքականների միջև խաղը, որոնք հանդես են գալիս G խմբում:
19:00-ին Եկատերինբուրգի «Եկատերինբուրգ Արենայում» միմյանց հետ կմրցեն H խմբում հանգրվանած Ճապոնիայի և Սենեգալի հավաքականները:
Իսկ խաղայի օրը կավարտվի Լեհաստանի և Կոլումբիայի հավաքականների միջև խաղով:
H խմբի թիմերի միջև խաղը կկայանա Կազանի «Կազան Արենա» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
Բոլոր հանդիպումները կցուցադրվեն Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: