Թրամփը պատմել է Չինաստանի ղեկավարի հետ անցկացրած «կախարդական օրերի» մասին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ խոսել է Չինաստանի ղեկավար Սի Ձինփինի հետ հրաշալի հարաբերությունների մասին:
ԱՄՆ ղեկավարը վերհիշել է նախորդ տարի կնոջ՝ Մելանյա Թրամփի հետ Չինաստան կատարած երկօրյա այցը՝ նկատելով, որ դրանք «կախարդական օրեր էին»:
«Երկու կախարդական օր եմ անցկացրել Սի Ձինփինի հետ: Դրանք կյանքիս ամենակախարդական օրերն էին»,-ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ Թրամփը վերջերս առևտրային պատերազմ է հրահրել երկու պետությունների միջև՝ Չինաստանից ներկրվող ապրանքների համար սահմանելով բազմամիլիարդանոց մաքսատուրքեր: