Добавить новость
World News in Armenian

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն ազատ է արձակվել, պատճառված վնասը փոխհատուցվել է

Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն ազատ է արձակվել, պատճառված վնասը փոխհատուցվել է

Պետությանը 3 միլիոն դրամի վնաս հասցնելու կասկածանքով ձերբակալված՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի» տնօրեն Արտակ Հարությունյանն ու պահեստապետ Վահագն Նալբանդյանը ձերբակալությունից երեք օր անց ազատ արձակվեցին։ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ հուլիսի 21-ին նրանք փոխհատուցել են պատճառված վնասը։

Տնօրենն ու հաշվապահը ձերբակալվել էին ինտերնատին հատկացված կաթն ու միսը վաճառելու և ստացված գումարը կազմակերպության հաշվեհամարին չմուտքագրելու կասկածանքով:

«Ազատության» հետ զրույցում տնօրեն Արտակ Համբարձումյանի փաստաբան Վարդան Համբարձումյանը պնդեց՝ ոստիկանության կողմից տուն-ինտերնատից վերցված փաստաթղթերում առկա է եղել պայմանագիր, ըստ որի՝ մսի արժեքը կազմել է 1448 դրամ, սակայն իրավապահները, չգիտես ինչու, մեկ կգ-ն հաշվարկել են 1700 դրամով: Արդյունքում՝ միջին ծանրության հանցագործություն համարվող պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման փոխարեն գործը հարուցվել է առանձնապես խոշոր չափերի յուրացման հատկանիշով։ Դա, ըստ փաստաբանի, բնութագրվում է որպես ծանր հանցագործություն։

Ուրբաթ օրը՝ «Ազատության» այցելության պահին, իրավապահները տեղում դեռ ստուգումներ էին իրականացնում։ Կենտրոնի տնօրենի տեղակալ Արմեն Ավագյանը սակավախոս էր, ասում էր՝ դժվարանում է հավատալ Քննչական կոմիտեի հայտարարություններին։ «Ես չէի սպասում նման երևույթ, որովհետև ես նման հարցերով ընդհանրապես չեմ զբաղվել, չեմ խառնվել»,- ասաց Ավագյանը:

Մեր այցելությունը կենտրոնի ղեկավարության համար անակնկալ չէր: Տուն-ինտերնատում նկարահանում անելու թույլտվության համար, օրենքով սահմանված կարգով, նախ դիմել էինք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից էլ նրանց տեղեկացրել էին մեր այցի մասին: Բակում մեզ սպասում էին կենտրոնի տնօրենի տեղակալն ու ավագ բուժքույրը, վերջինիս ուղեկցությամբ շրջեցինք տուն-ինտերնատում: Ամեն ինչ կոկիկ էր ու հավաք, խոհանոցում մսով ապուր էր եփվում: Երշիկ, ձուկ, թեյ, թանապուր, վարունգ, բանան և ոչ միայն․․․ այս մթերքներն ինտերնատի բնակիչների այդ օրվա ճաշացանկում էին:

Քննչական կոմիտեն հուլիսի 19-ին հայտնել էր, որ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՊՈԱԿ-ի տնօրենն ու պահեստապետը նախնական համաձայնության գալով, ամիսների ընթացքում վաճառել են կենտրոնին մատակարարված մսամթերքից 1260 կիլոգրամ տավարի միսն ու նույն կազմակերպության անասնապահական ֆերմայից ստացված շուրջ 3569 լիտր կաթն ու դրանից գոյացած գումարը չեն մուտքագրել կազմակերպության հաշվեհամարին։ Նախնական տվյալներով՝ տուն-ինտերնատի տնօրենն ու պահեստապետն այդպիսով պետությանը 3 միլիոն դրամից ավելի վնաս են պատճառել:

Տուն ինտերնատի բնակիչներին հարցրեցի՝ վերջին անգամ, ե՞րբ են միս կերել ու կաթ խմել: Ասացին՝ չեն հիշում, որոշներն էլ պնդեցին՝ բավականին հաճախ: Երբ տուն-ինտերնատի տնօրենի տեղակալին փոխանցեցի, որ կենտրոնի բնակիչներից մի քանիսը չեն հիշում, թե վերջին անգամ երբ են միս կերել ու կաթ խմել, Ավագյանն ասաց՝ իրենց բնակիչները հիմնականում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ են, և չի բացառվում, որ չհիշեն, թե ինչ են կերել ու խմել։ Վարդենիսի տուն-ինտերնատի բնակիչներն ու աշխատակազմը միաբերան ասում էին՝ ցանկանում ենք, որ մեր տնօրենը վերադառնա, հիմնականում գովեստի խոսքեր էին հնչեցնում նրա հասցեին:

Մինչդեռ՝ տուն-ինտերնատի տնօրենը, պարզվում է, առաջին անգամ չի ձերբակալվում: Քննչական կոմիտեի արխիվներն ուսումնասիրելիս գտանք ևս մեկ տեղեկություն, ըստ որի՝ 2015 թվականին ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու, կաշառքի միջնորդության, կաշառք տալու, կաշառք ստանալու, իշխանազանցության կամ անգործության համար ձերբակալված 5 անձանցից մեկն էլ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն- ինտերնատի տնօրեն Արտակ Հարությունյանն է եղել: Քննչական կոմիտեի հայտարարությունում, մասնավորապես, ասված էր, որ Հարությունյանը ձերբակալվել է փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու կասկածանքով: Փաստաբանը պնդեց, որ իր պաշտպանյալի դատվածության մասին ոչ մի տվյալ իրեն հայտնի չէ։

Այս ամենի մասին տուն-ինտերնատում չէին լսել: Կազմակերպության երկարամյա գլխավոր հաշվապահ Վարդան Սահակյանն «Ազատությանն» ասաց՝ սպասում է իրավապահների վերջնական պատասխանին: Հաշվապահն ընդգծեց՝ խնդիրներ շատ ունեն: Թեև պետությունը տարեկան 900-950 մլն դրամ է հատկացնում տուն-ինտերնատին, այդուհանդերձ, աշխատավարձերը շատ ցածր են: Ասաց՝ կենտրոնի մեկ բնակչի համար ամսական հատկացվող գումարն ավելի շատ է, քան աշխատակիցների ու տնօրենի աշխատավարձը։

Խորհրդային միության փլուզումից հետո երբևէ չհիմնանորոգված ու 450 բնակիչ ունեցող այս ինտերնատում կոսմետիկ նորոգումներ ու գույքի համալրումներ պարբերաբար եղել են: Օրինակ՝ ջրագծերն են թարմացվել: Հիմնականում հոգեական առողջության խնդիրներ ունեցող բնակիչներն ապրում են ճաքճքած պատերով, խարխուլ պատուհաններով շենքում, նրանցից շատերի մահճակալներն, ըստ աշխատակիցների, վտանագվոր են․ երկաթյա են, հիմնականում՝ սուր ու մաշված ծայրերով։

Վարդենիսի տուն-ինտերնատի երիտասարդ տնօրեն Արտակ Հարությունյանն, ըստ մամուլի ու նաև ըստ տեղացիների՝ Վարդենիսի ՀՀԿ-ական համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի եղբայրն է: Նախորդ տարի, մինչ ՏԻՄ ընտրությունները, մամուլում հաղորդումներ կային այն մասին, որ Վարդենիսի ներկայիս համայնքապետ Արամ Հարությունյանը Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի ու Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հովանավորյալն է:

Արտակ Հարությունյանի ու համայնքապետի մասին վարդենիսցիները կամ դրական էին արտահայտվում, կամ առհասարակ խուսափում էին որևէ բան ասել: Միայն ընդգծում էին՝ ձայների մեծամասնությամբ համայնքապետ է ընտրվել ՀՀԿ -ական թեկնածուն:

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Архангельская область подключилась к проекту "Императорский маршрут"



Мир

В Турции эвакуированы 2 отеля, тысячи российских туристов могут оказаться в заложниках: туроператоры дали оценку сложившейся ситуации






Новости 24 часа

За кулисами бизнес-конференции MEDIABOSS



Game News

Состоялся релиз «T.D.Z. 4 Сердце Припяти Сталкер» на Android



Москва

Пот ручьём: когда стоит обращать внимание на повышенную потливость, рассказал доктор Кутушов



News Every Day

Ian Wright and Gary Neville go wild after Bellingham’s England equaliser… as eagle-eyed fans spot Roy Keane’s reaction



Интернет

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70



Москва

Экономист предупредил о риске ипотечного кризиса



Pink Floyd

Сооснователь Pink Floyd Уотерс заявил, что в Лондоне скучают по RT



Москва

Эколог Жуков: формирование теплового купола в РФ зависит от метеоусловий



Дарья Касаткина

Первая ракетка России Касаткина выиграла теннисный турнир в Британии



Москва

Зарема о Виллиане Жозе в «Спартаке»: «Бразилец в Москве обязательно найдет, чем заняться поинтереснее футбола. Сравнения с Мозесом неактуальны, Амарал берет игрока на закате карьеры»



Алексей Сёмин

Более 2 млн человек обучили инклюзивным подходам участники проекта АСИ «Открыто для всех»



Симферополь

Ретро-выставка «Актер на сцене должен жить»



Москва

Пополнение в линейке товаров для творчества с персонажами «Турбозавров» - новые раскраски от ИД «Лев»



Москва

Собянин рассказал, как готовят к работе московских пожарных и спасателей



Москва

Дирекция по качеству АО "Желдорреммаш" посетила локомотивостроительные заводы ТМХ



103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России





Топ 10 новостей последнего часа




Новости России

Эксперт Митрохина назвала главный инструмент обмана кибермошенников

Игорь Брынцалов принял участие в праздновании 110-летия академика Челомея

S&P повысило прогноз по рейтингу «дочек» Freedom Holding Corp. до позитивного

ETNA вне времени: новый диван фабрики мягкой мебели Mononova


Москва

«Зрителей будет ждать неслабый аттракцион»: стартовали съемки продолжения сериала «Бедные смеются, богатые плачут»






Rss.plus

S&P повысило прогноз по рейтингу «дочек» Freedom Holding Corp. до позитивного

За кулисами бизнес-конференции MEDIABOSS

В Воскресенске росгвардейцы задержали гражданку, находящуюся в федеральном розыске

Фестиваль троечной езды и гастрономии "Русский драйв"

Moscow.media
Москва

Собянин рассказал, как готовят к работе московских пожарных и спасателей



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Баста

Филипп Киркоров, Баста, Artik&Asti, Ирина Дубцова и другие артисты выступили на «Московском выпускном 2024»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Пазлы с героями «Команды МАТЧ» появились в продаже

"Спартак" объявил об окончании контракта с Промесом, которому в Нидерландах грозит тюремный срок

До 15 лет лишения свободы: По делу о терроризме задержали тренера молодёжной сборной России по борьбе


Уимблдон

Касаткина и Шнайдер блеснули на траве перед Уимблдоном. Идеальный день для российского тенниса



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

S&P повысило прогноз по рейтингу «дочек» Freedom Holding Corp. до позитивного



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России