Դավիթ Տոնոյանն Արցախում է
Հայկական երկու Հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում օգոստոսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, Արցախի պաշտպանության նախարարի ուղեկցությամբ, եղել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, ներկա գտնվել բանակային ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։ Շնորհակալություն հայտնելով անձնակազմին գերազանց ծառայության և նախորդ կիսամյակում ցուցաբերած բարձր ցուցանիշների …