Վրաստանում 10 երկրի մասնակցությամբ միջազգային հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացվեն
Վրաստանում սեպտեմբերի 1-11-ը կանցկացվեն Agile Spirit 2018 միջազգային հրամանատարաշտաբային զորավարժությունները, հայտնում է korrespondent.net-ը՝ Վրաստանի ՊՆ-ին հղումով։
Վարժանքներին, բացի Վրաստանից ու ԱՄՆ-ից, կմասնակցեն Բուլղարիան, Ռումինիան, Լատվիան, Հունաստանը, Ուկրաինան, Թուրքիան, Չեխիան ու Էստոնիան։
Ինչպես նշվում է՝ վարժանքները, որոնք կազմակերպվել են ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի եվրոպական հրամանատարության հետ համատեղ, կանցկացվեն Վրաստանի արևմուտքում գտնվող Սենակիի ռազմաբազայում։
Նշվում է, որ վարժանքների նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի համատեղ գործողություններին պատրաստվածության մակարդակի բարձրացումն է։