Զոհրաբ Մնացականյանը դեսպաններին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները
Սեպտեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա մեկ տասնյակից ավելի դեսպանների, ում այցը Հայաստան կազմակերպվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ։ Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարը հույս հայտնեց, որ նման այցերը կլինեն պարբերական և հերթական խթան կհանդիսանան բարեկամական երկրների հետ համագործակցության հետագա խորացման համար։ ՀՀ ԱԳ նախարարը դեսպաններին ներկայացրեց Հայաստանում տեղի …