Իրազեկում․ քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելը պատժվում է տուգանքով՝ 100․000-200․000 դրամի չափով
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է սոցիալական ցանցերում առկա գրառումներն այն մասին, որ քվեարկողներին պարտադրվում կամ կոչ է արվում լուսանկարել քվեարկած քվեաթերթիկն ու այդ կերպ ապացուցել քվեարկության կոնկրետ արդյունքը: