Թրամփին պաշտոնից հեռացնելու լուրերն անհեթեթ են. Նիկի Հեյլի
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հերքել է որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունն առ այն, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու գաղտնի ծրագիր է քննարկվել:
«Որևէ մեկն այդ մասին երբևէ չի խոսել, Թրամփի հոգեկան կայունության հարցը ևս երբեք կասկածի տակ չի դրվել: Ես երբեք նման բան չեմ լսել: Չեմ Կարծում, որ դա իրականության հետ կապ ունի: Դա անհեթեթ է»,- Հեյլիի խոսքը մեջբերել է The Guardian-ը:
Պարբերականը մանրամասնում է, որ ավելի վաղ New York Times-ը՝ բարձրաստիճան պաշտոնյայի հղումով, գրել էր, որ Վաշինգտոնում իշխանական բարձր օղակների շրջանում քննարկվում է Թրամփին իշխանությունից զրկելու հնարավորությունը:
Հատկանշական է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ևս ստիպված է եղել հերքել տեղեկությունը: