Սեպտեմբերի 17-23-ը ԱԻՆ-ում գրանցվել է 432 դեպք, որից 266-ը՝ արտակարգ
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 432 դեպք, որից 266-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 137 կենցաղային կանչ, 201 հրդեհ, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1 և տուժել 64 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի:
Գրանցվել է օձերի հայտնաբերման 8 դեպք:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 5 դեպք, որի հետևանքով տուժել է 6 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները