Պոմպեոն հայտարարել է ԱՄՆ-ի և ԿժԴՀ-ի ղեկավարների միջև գագաթնաժողով նախապատրաստելու մասին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ կայցելի Փհենյան ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի ղեկավարների միջև գագաթնաժողով նախապատրաստելու համար։
Պոմպեոն վստահություն է հայտնել, որ երկրորդ գագաթնաժողովը կանցնի «բավականին շուտ»։
«Ես սպասում եմ, որ կգնամ Փհենյան երկու ղեկավարների միջև երկրորդ հանդիպման եզրափակիչ նախապատրաստությունն անցկացնելու համար»,- ասել է նա Նյու Յորքում մամուլի ասուլիսի ժամանակ։
ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ իր այցը կկայանա մինչև տարվա վերջ։