«Փյունիկը» դրամատիկ խաղում հաղթեց «Գանձասար-Կապանին» ու դարձավ միանձնյա առաջատար (տեսանյութ)
Հայաստանի Բարձրագույն խմբում կայացան 10-րդ տուրի բոլոր հանդիպումները:
Տուրի վերջին խաղում միմյանց հետ մրցեցին «Փյունիկը» և «Գանձասար-Կապանը»: Խաղը կայացավ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Դրամատիկ խաղում հաղթեցին Անդրեյ Տալալաևի ֆուտբոլիստները՝ 2:1 հաշվով:
Հանդիպման 34-րդ րոպեին հյուրերը հաշիվը բացելու հիանալի հնարավորություն ունեցան, սակայն Ռումյան Հովսեփյանը չկարողացավ անվրեպ իրացնել նշանակված 11-մետրանոցը:
Առաջին կեսի վերջնամասում «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտը Բարսեղյանը հեռացվեց տեխնիկական գոտուց` մրցավարի որոշումներին միջամտելու, վիճելու ու տեխնիկական գոտու սահմանները խախտելու համար:
Հանդիպման առաջին գոլը խփվեց 72-րդ րոպեին: Ռուսլան Կորյանը կարողացավ եզրափակել իր թիմի սկսած գրոհը՝ առաջ մղելով «Փյունիկին»:
86-րդ րոպեին Մաքսիմ Ժեստակովն էլ կրկնապատկեց հաշիվը: Հյուրերի ֆուտբոլիստը գոլի հեղինակ դարձավ անկյունային խաղարկումից հետո:
«Գանձասար-Կապանը» կարողացավ միայն խաղի վերջում՝ 93-րդ րոպեին, կրճատել հաշվի տարբերությունը:
Այսպիսով, «Փյունիկը» այս հաղթանակից հետո վաստակում է 18 միավոր ու միանձնյա գլխավորում Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը: «Գանձասար-Կապանը» 6 միավորով 7-րդն է: