Ալեքսեյ Լիխաչյով. «Ռոսատոմ» պետական կորպորացիան առաջնային նշանակություն է տալիս Հայկական ԱԷԿ֊ի արդիականացման նախագծին
Սեպտեմբերի 30֊ին Երևանում կայացել է «Ռոսատոմ» պետականկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովի հանդիպումը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնական նախագծի՝ Հայկական ԱԷԿ֊ի շահագործման ժամկետը երկարացնելու ընթացքը։ «Պատմականորեն Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է։ Հայ մասնագետների հետ համատեղ Մեծամորում …