«Տատս իր կյանքի վերջին օրերին անգամ չէր դադարում մտածել Հայաստանի մասին»․ պատմում է նորվեգացի միսիոներուհու թոռը
Այսօր Նորվեգիայի Կրագերո քաղաքի պատվիրակության հետ Գյումրիում էր 1922 թվականին Ալեքսանդրապոլում որբանոց հիմնած նորվեգացի նշանավոր միսիոներուհի Բոդիլ Կատարինա Բիորնի թոռը՝ Յուսի Բիորնը։ Նրա տատիկը եղել է մեծ հայասեր, Հայոց Ցեղասպանության ականատեսը, որը լուսանկարել ու աշխարհին է ներկայացրել Ցեղասպանության անմարդկային տեսարանները։ Բոդիլ Բիորնը, որը հայտնի է նաև որպես Մայր Կատարինե, ծնվել էր Նորվեգիայի Կրագերո քաղաքում, հարուստ …