Կոլումբիայում տարօրինակ պայմաններում 5 ամսական երեխա է սպանվել. կասկածում են սատանիստներին
Կոլումբիայում անհասկանալի պայմաններում 5 ամսական երեխա է սպանվել: Բնակիչները ենթադրում են, որ աղջկան սպանել են սատանայական ծիսակարգի մասնակիցները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Notimerica պորտալին հղումով:
Ողբերգությունը տեղի է ունեցել Անտիոքիա դեպարտամենտի շրջաններից մեկում, իրավապահներին ահազանգել է երեխայի մայրը, որն առավոտյան արթնանալուց հետո չի հայտնաբերել երեխային սենյակում:
Հետաքրքրական է, որ ավելի վաղ երեխային կրկին տարօրինակ կերպով առևանգել էին, ավելի ուշ նրան ողջ էին գտել տնից ոչ հեռու գտնվող տարածքում:
Քաղաքապետը լրատվամիջոցներին հայտնել է, որ բնակիչները համոզված են՝ սարսափելի սպանությունն իրականացրել են սատանիստները՝ Հելոուինի տոնի նախօրեին:
Երեխայի մարմինը դատաբժշկական փորձաքննության կենթարկվի, ստուգումներ կանցնի նաև մայրը՝ պարզելու համար, թե արդյոք երեխայի առևանգումից առաջ նա չի գտնվել ինչ-որ դեղամիջոցների ազդեցության տակ: