Հայկ Կոնջորյանը հեռացել է «Լուսավոր Հայաստանից». նա իր աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանին
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ այս պահից ես դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը: Այս որոշումը պայմանավորված է կուսակցության ապագա գործունեության շուրջ իմ ունեցած մոտեցումների տարբերությամբ: