«Հեզբոլլահը» խոստացել է պատասխանել Իսրայելի յուրաքանչյուր ագրեսիային
«Հեզբոլլահ» լիբանանյան շարժումը պատրաստ է պատասխանել Իսրայելի կողմից ցանկացած ագրեսիայի և թույլ չտալ իսրայելական բանակի վերադարձը երկրի տարածք: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան:
«Իսրայելի ցանկացած հարձակման մենք անպայման կպատասխանենք, թշնամու վերադարձը Լիբանանի տարածք անընդունելի է: Պատժամիջոցները ոչինչ չեն փոխի», - ասել է շիա շարժման առաջնորդը:
Նասրալլան հերթական անգամ հիշեցրել է, որ «Հեզբոլլահը» բավականաչափ հրթիռներ ունի, որոնք կարող է օգտագործել Իսրայելի դեմ Լիբանանի վրա հարձակման դեպքում:
Սեպտեմբերի վերջին իսրայելցի զինվորականները հայտարարել էին, որ լիբանանյան շարժումն Իրանի աջակցությամբ Բեյրութի խիտ բնակեցված շրջանում գաղտնի ձեռնարկություն է ստեղծում հրթիռային սպառազինման զարգացման համար:
ԱՄՆ նախագահ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 26-ին օրենք է ստորագրել, որը պատժամիջոցների սահմանում է ենթադրում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր աջակցում են «Հեզբոլլահին»: